ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ը ՀՀ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐ PDF Տպել Էլ.փոստ

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի պետական և ազգային անվտանգության աշխատակիցները նշում են իրենց մասնագիտա-կան օրը:

Ազգային անվտանգությունը պետության ու նրա քաղաքացու կյանքի ու կենսական շահերի պահպանությունն է օտար և ներքին ոտնձգություններից: Տոնի պատմությունը սկիզբ է առնում 1917 թվականին: Հենց այս օրը կազմավորվեց ВЧК-ն (Всероссийская чрезвычайная комиссия): Այնուհետև այս համակարգը բազմիցս փոխեց իր անվանումը` ԿԳԲ-ի, ՕԳՊՈՒ-ի, ՊԱԿ-ի:

Դեկտեմբերի 17-ը ԽՍՀՄ-ում նշվում էր որպես Չեկիստի օր: Ավանդույթի համաձայն պարգևատրվում և խրախուսվում էին փայլուն արդյունքներով աչքի ընկած անվտանգության աշխատակիցները:

Ինչպես խորհրդային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում դեկտեմբերի 20-ը նշվում է որպես պետական և ազգային անվտանգության աշխատակցի օր: Շնորհավորում ենք ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին և մաղթում նրանց աշխատանք միայն խաղաղ պայմաններում: