ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Դեկտեմբերի 17-Առաջին ինքնաթիռի թռիչքը PDF Տպել Էլ.փոստ

flayer 1

1903 դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ առաջին ինքնաթիռի թռիչքը: Օրվիլ և Ուիլբուր Ռալֆ եղբայրները կառուցեցին ,,Ռալֆ Ֆլայեր,, անունը կրող ինքնաթիռ սարքը և դեկտեմբերի 17-ին օդ բարձրացան` երկուսն էլ երկու անգամ:

Թռիչքներին ականատես եղան 4 փրկարարներ և մի գյուղացի տղա:

 

Առաջին թռիչքը կատարվեց ,,Ֆլայեր 1,, ինքնաթիռով, Օրվիլի կողմից:  Թռիչքը տևեց 59 վայրկյան, և ինքնաթիռը թռավ 260 մետր տարածություն: Առաջին թռիչքը արձանագրվեց հայտնի լուսանկարում:

Այնուհետև, ավելի զարգացած մոդելներով, եղբայրները 1904թ. սեպտեմբերի 20-ին կատարեցին շրջանաձև թռիչք: Ֆլայեր I-ի կառուցման ծախսերը 1000 դոլարից քիչ էին: Այն ուներ 12 մետր թևերի բացվածք, կշռում էր 340 կիլոգրամ և կրում էր 16 ձիաուժ (9կՎ) հզորությամբ 77 կիլոգրամ քաշով շարժիչ:

Դեկտեմբերի 17-ին մարդն իրականացրեց իր հազարամյակների երազանքը: