ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է PDF Տպել Էլ.փոստ

1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյանգեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:

1946թվականի նոյեմբերի 17-ին, Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էին ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողներ ամբողջ աշխարհից, նոյեմբերի 17-ին շնորհեց Ուսանողների միջազգային տոնի կարգավիճակ:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսանողները այս օրը ձգտում են ուրախանալ ամենաթանկ ակումբներում, վայելել ամենաթանկ ուտեստներն ու խմիչքները:

Դանիայի գիմնազիայի ուսանողները ունեն մի անսովոր ավանդույթ: Նրանք ամբողջ գիշեր բեռնատար մեքենաներով շրջում են քաղաքների փողոցներով, կիթառ են նվագում, երգեր են բղավում և գարեջուր խմում:

Հայաստանում այս օրվա մասին շատ ուսանողներ անգամ տեղեկություն չունեն: Ուսանող լինելը Հայաստանում հաճախ կրում է ձևական բնույթ: Շատ ուսանողներ էլ ժամանակ չունեն, անգամ, տոնի մասին մտածելու:

Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում անսպառ եռանդ և ջանասիրություն` գիտելիքների ամբարման գործում: