ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ԽԱՉՎԵՐԱՑ PDF Տպել Էլ.փոստ

Հայ Առաքելական Եկեղեցին 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ խաչը (Խաչվերացը) այս տարի կնշի սեպտեմբերի 16-ին։
Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ սովորաբար տոնը նշվում է սեպտեմբերի 11-17-ը ընկած շրջանում՝ կիրակի օրը:


«Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու 4 խաչի տոներից մեկն է և ժողովրդի կողմից շատ սիրված ու ընդունված է: Այն հաճախ կապում են սգո հետ, բայց սա խաչի տոնն է և միայն հաջորդ օրն է մեռելոց: Այդ օրը ոչ ոք գերեզմաններ չպետք է գնա, դա ճիշտ չէ: Աստիճանաբար փոխվում է ընկալումը, դա միայն ժամանակի հարց է»,- ասաց նա:


Այնուհետև նա ներկայացրեց տոնի նախապատմությունը. Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը գտնվում էր Երուսաղեմում: Երբ Պարսից Խոսրով 2-րդ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա ու գրավում այն, այնտեղից գերության է տարվում նաև տիրոջ խաչի մասունքը: Երբ Հերակլ 2-րդ կայսրը գրավում է Պարսկաստանը, հետ է վերցնում խաչափայտի մասունքը:


«Ինչո՞վ է մեզ համար կարևորվում այս պատմությունը: Հերակլ կայսեր զորքի մեջ կար նաև Մժեժ Գնունի անունով զորահրամանատար, որը կառավարում էր հայկական գունդը: Իսկ «խաչվերաց» բառը կապվում է նրա հետ, որ գերությունից խաչը ազատելուց հետո, հետդարձի ճանապարհին այն ի տես է բարձրացվում ժողովրդին: Այսինքն սա խաչի բարձրացման տոնն է՝ խաչվերացը»,- ասաց քահանա Նիկողոսը:


Քահանան տեղեկացրեց, որ տոնին նախորդող երեկոյան տեղի է ունենում նավակատյաց կամ նախատոնյակի արարողություն, երբ բազմաթիվ երգեր ու շարականներ են երգվում՝ նվիրված խաչին: Այնուհետև կատարվում է անդաստանի արարողություն, որով օրհնվում է երկրի չորս կողմը:


«Տոնի օրը բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում: Իսկ ժողովրդի շրջանում տարբեր շրջաններում տարբեր կերպ են տոնում: Հիմնականում մարդիկ ուլ են իջեցնում թոնիրները: Այս արարողությունը ոչ մի կապ չունի եկեղեցու հետ»,-ասաց նա և նշեց, որ Սուրբ Էջմիածնում այսօր պահվում է Սուրբ խաչի մասունքներից մեկը:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am