ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

ՌԱՖԻԿ ՄԵՀՐԱԲՅԱՆ PDF Տպել Էլ.փոստ

 

rafik-mehrabyanԾնվել է 1961թ. փետրվարի 9-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում: Սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ավարտելուց հետո ընդունվել է Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային ուսումնարանը: Ավարտել է Ռիգայի ավիացիոն համալսարանը: 1988թ. մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարին, պարգեւատրվել է ՀՀ «Արիության համար», ԼՂՀ «Արիության համար» մեդալներով եւ անվանական զենքով, 2002թ.` ԼՂՀ-ի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, 2006թ. «Հատուկ գունդ» մեդալով:

 

1990թ. դառնալով ուղղաթիռի հրամանատար` Ռաֆիկը օր օրի կատարելագործում էր իր գիտելիքները, վտանգի դեպքում խուճապի չէր մատնվում, անմիջապես կողմնորոշվում էր եւ արագ խուսափում վտանգից: Անցնելով Արցախյան ողջ թոհուբոհով` բազմիցս վտանգել է իր կյանքը, համդիպել մահվանը եւ խույս տվել նրանից:

Ռաֆիկը շատ զգայուն ու սիրող հոգի ունի: Մինչ օրս էլ հուզմունքով ու արտասվալից աչքերով է պատմում զոհված ընկերների մասին: Մինչ օրս աչքի առաջ է Ջամբուլադ Մուրադյանի ուղղաթիռի կորուստը, երբ երկու ուղղաթիռները` իրենը եւ Ջամբուլադինը վերադառնում էին Շահումյանից: Ռաֆիկի ուղղաթիռը թռչում էր առջեւից: Նկատելով դեպի իրանց սուրացող հրթիռները, անմիջապես կողմնորոշվելով` խույս տվեց, փրկեց անձնակազմը, իսկ նրա ետեւից եկող Ջամբուլադի ուղղաթիռին մեկ հրթիռ հարվածեց…Ի՞նչ կզգար նա, երբ այրվում էր ուղղաթիռը, նրա մեջ գտնվողները, իսկ նա ոչնչով չէր կարող օգնել:

Այդ հերոսական օրերի մասին ավելի մանրամասը այստեղ: