ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը պարգևատրվեց ՀՀ ՏԿՆ հուշամեդալով PDF Տպել Էլ.փոստ

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Արարատի մարզպետ էդիկ Բարսեղյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հուշամեդալի:
Այսօր Արարատի մարզպետարանում հուշամեդալը Է. Բարսեղյանին հանձնեց ՀՀ փոխվարչապետի,տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:


Պարոն Գևորգյանը իր խոսքում նշեց,որ երկար տարիներ աշխատելով պետական կառավարման համակարգում ճանաչում է Էդիկ Բարսեղյանին որպես լավ մարդու,և նա այն հազվագյուտ մարդկանցից է,որ բավականին երկար տարիներ արդյունավետ աշխատել է ինչպես իրավապահ ,այնպես էլ պետական քաղաքացիական համակարգում`ունենալով կարևոր դերակատարություն , պետությանը և ժողովրդին մատուցած ծառայություններ :
Ա.Գևորգյանը մարզպետին հանձնեց նաև շնորհավորագիր`ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ,մաղթելով առողջություն,երկարատև ,բեղմնավոր աշխատանքային տարիներ և հաջողություններ:
Մարզպետ Է.Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի արժանանալու և այն անձամբ պարոն Գևորգյանից ստանալու համար: Պարոն Բարսեղանը շնորհակալություն հայտնեց նաև մարզը ուշադրության կենտրոնում պահելու, մշտապես հոգածություն ցուցաբերելու,բարձրացված խնդիրների հրատապ լուծում տալու կապակցությամբ և հավաստիացրեց,որ կարվի այն ամենը ,որպիսի մեր առջև դրված խնդիրները կատարվեն և ավելի բարձր արդյունքներ արձանագրվեն: