ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Ծեծված հարսը նախկին ամուսնու հե՞տ PDF Տպել Էլ.փոստ

Սկեսրոջ և նախկին ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գևորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանին հուլիսի 21-ին տեսել են Դավիթի նախկին կնոջ ` Մելինե Բայաթյանի հետ, Տավուշի մարզի Գոշ գյուղում գտնվող` Մխիթար Գոշ հյուրանոց ներս մտնելիս: Այդ մասին հայտարարություն է տարածել Կանանց Աջակցման Կենրոնը, որը «Ընդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ է և հանդես է եկել Մարիամ Գևորգյանի պաշտպանությամբ:


««Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կամավորներից մեկը տեսել է Դավիթին և Մելինեին միասին: Նրանք դուրս են եկել մուգ կապույտ գույնի Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) և ներս մտել Մխիթար Գոշ հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել են հյուրանոցը և ուղևորվել դեպի Գոշավանք: Այս ամենը շատ կասկածելի է և հավանաբար Դավիթը նպատակ ունի մոլորեցնելու դատարանին»,- ասված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ:Հուսանք, որ կենտրոնը չի խառնել և չի շփոթել իր հայտարարության հերոսներին, ու այն չի հանգեցնի գործի վատթարացման։

Ավելի վաղ հրապարակվել էր, որ Մելինեին դաժան վերաբերմունքի և բռնության են ենթարկել Դավիթը և իր մայրը` Հայկանուշ Միքայելյանը: Հայկանուշը այժմ ներգրավված է քրեական վարույթում որպես մեղադրյալ: Սակայն, նախաքննության ընթացքում Մելինեն հետ է վերցրել իր մի քանի մեղադրանքները և այժմ կան ասեկոսեներ այն մասին, որ Դավիթը որոշել է կրկին ամուսնանալ Մելինեի հետ դատից հետո:
Նշենք, որ ներկայումս Արարատի և Վայոց Ձոր մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունը: Մարիամին դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և ընտանեկան բռնության են ենթարկել նրա նախկին ամուսին Դավիթ Զիրոյանը և նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանը, վերջինս վարույթում ներգրավված է որպես մեղադրյալ:

Հիշեցնենք որ զույգն ամուսնացել է 2009 թվականին, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ այդ ժամանակ բնակվում էր Դավիթի ընտանիքը: Տաս ամիս անց Մարիամը վերադարձել է Երևան և դիմել ոստիկանություն: Դավիթի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով և նա իրեն մեղավոր է ճանաչել: Սակայն քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Դավիթի մորը առ այսօր առաջադրված է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Խոշտանգում» հոդվածներով (ՀՀ ՔՕ հոդվածներ 113 և 119):

panorama.am