ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

ԱՐԻ ՏՈՒՆ 2012 PDF Տպել Էլ.փոստ

ari tun Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի բացումը: Ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ և «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մասնակիցները:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց,-«Կատարվել է ձեզանից շատ շատերի երազանքը` եկել եք Հայրենիք, ոտք դրել Մայր հողի վրա, ինչի համար և ձեզ և ձեր ծնողներին շնորհակալ ենք: Մեր նպատակն է, որ գաք և ծանոթանաք ձեր Հայրենիքին, լինեք տեսարժան վայրերում և Հայաստանից հեռանաք առավել մեծացած, հզորացած, Հայրենիքը սիրած: Այս ծրագիրը յուրօրինակ կամուրջ է սփյուռքահայ երիտասարդության և Հայրենիքի միջև»: Այնուհետև ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին:

Արմինե Սարգսյանը, ով արդեն չորորդ անգամ է իր ընտանիքում հյուընկալում Սփյուռքից ժամանած երիտասարդներին, «Արի տուն» ծրագրին նվիրեց իր հեղինակած բանաստեղծությունը:

«Արի տուն» ծրագրի երրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Կանադայից, Աբխազիայից, Սիրիայից, Հորդանանից և Ռումինիայից 94 երիտասարդ: